կարևոր
28537 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-04 17:27
Տարածաշրջան

«Ադրբեջանը ցանկանում է վտարել Ղարաբաղի հայերին». Թաներ Աքչամ

«Ադրբեջանը ցանկանում է վտարել Ղարաբաղի հայերին». Թաներ Աքչամ

Թուրք պատմաբան, սոցիոլոգ, ցեղասպանագետ, ԱՄՆ-ի Քլարկ համալսարանի պրոֆեսոր Թաներ Աքչամը, «Օրբելի» վերլուծական կենտրոնի հարցմանն ի պատասխան, գնահատել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը։ Նա «դասական էթնիկ զտման» քաղաքականություն է որակել Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ։

Էրմենիհաբերը ներկայացնում է Թաներ Աքչամի՝ «Օրբելի» վերլուծական կենտրոնին տրված  մեկնաբանությունն ամբողջությամբ․

«Այն դեպքերը, որոնք մեր աչքի առջև կատարվում են Ղարաբաղում, բացահայտ մարդկային ողբերգություն են և թե՛ երկկողմ, թե՛ միջազգային պայմանագրերի բացահայտ խախտում։ Իրավիճակը հնարավոր է գնահատել որպես «դասական էթնիկ զտման» քաղաքականություն։

Ադրբեջանը Թուրքիայից ևս ստացած աջակցությամբ ցանկանում է վտարել Ղարաբաղի շրջանի բոլոր հայերին և վերջ տալ հայերի գոյությանը նրանց պատմական հողերում։

Բավականին մեծ է հավանականությունը, որ առայժմ միայն տնտեսական և տրանսպորտային շրջափակմամբ սկսված նախաձեռնությունը կվերաճի մասշտաբների, որ կներառի բռնություն։

Ցավալին այն է, որ միջազգային հանրությունը՝ Ռուսաստանի գլխավորությամբ, լռում է այս զարգացումների մասին և բավարարվում է միայն դիտելով։ Իմ ողջ հույսն այն է, որ միջազգային հանրությունը դուրս գա խորը քնից և, Ադրբեջանի վրա ճնշում գործադրելով, միջնորդ լինի լուծման համար, որը կերաշխավորի Ղարաբաղի հայերի հիմնարար մարդու իրավունքները։

Մարդու իրավունքները պաշտպանելը և անիրավությունները կանխելն ամեն ինչն ավարտվելուց հետո բացվող հովանոց չէ։ Էթնիկ զտումները և/կամ ցեղասպանությունները կանխելը կոկորդիլոսի արցունքներ թափելը չէ այն բանից հետո, երբ տեղի են ունենում վախենալի բաներ։ Եթե ցանկանություն է կա, որպեսզի ի հայտ չգան մեծ ողբերգություններ, ավելի ակտիվ միջամտությունը պարտադիր է։

Իմ ամենամեծ հույսն այն է, որ անհրաժեշտ միջազգային ճնշմամբ և երկկողմ հանդիպումներով առկա իրավիճակը հանգուցալուծվի։ Մեր սիրտը, մեր հոգին Ղարաբաղի ժողովրդի հետ է, որը դեմ առ դեմ է լուրջ սպառնալիքների հետ»։