Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
«Իսլամացված հայեր» համաժողովի առաջին օրվա ելույթում պատմաբան Թաներ Աքչամը անդրադարձել է 1915 թվականի Հայոց ցեղասպանության ընթացքում ուծացման` ասիմիլյացիայի մեծ դերին:
Agos.com-ը տեղեկացնում է, որ պարբերականը համաժողովում հնչած` Հայոց ցեղասպանության մասին ելույթներից բաղկացած հատուկ թողարկում է հրատարակել:
«Հրեական ցեղասպանությունն ամեն ինչի կենտրոնում կանգնեց: «Դեպք, որ Հոլոքոստին է նման, այնքան էլ ցեղասպանություն է» հասկացությունը երևան եկավ: Դրա հետևանքով էլ սահմանմանը բնորոշ իրականություն հորինվեց»,- ասել է Թաներ Աքչամ:
Հայոց ցեղասպանության ընթացքում տեղի ունեցած ասիմիլյացիային քիչ անդրադառնալը պատմաբանը բացատրում է երկու պատճառով: Առաջին` Թուրքիայի երկյուղը, որ ցեղասպանությունը, որպես քրեական իրավունքի հասկացություն, հասարակական գիտություններում հիմք կընդունվի, նման անխուսափելի արդյունք ծնեց: Երկրորդ` Հայոց ցեղասպանությունը հասկանալու և պատմելու համար մեր օգտագործած աղբյուրների այս տեսակ անփութությունը:
«Հանգիստ կարող ենք ասել, որ Հայոց ցեղասպանության ընթացքում ասիմիլյացիան ծայրաստիճան համակարգված է կիրառվել և բռնի ուժով իսլամացումը այս քաղաքականության էական մասն է կազմել»,- ընդգծել է պատմաբանը: