Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ՀՀ ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ՀՀ ոստիկանությունը հրապարակել է Երևան քաղաքի ընտրողների ցուցակը: Ընտրողների վերջնական թիվը 816 475 է, որից շուրջ 3000-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող և ընտրելու իրավունք ունեցող անձինք են:
ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք չեն ունեցել: ՀՀ նախագահի 2013 թվականի փետրվարի 18-ի ընտրությունների ժամանակ Երևան քաղաքի ընտրողների թիվը կազմել է 813 502, որից 810 925 ընտրող ընդգրկված են եղել հիմնական ցուցակում, 2577 ընտրող` լրացուցիչ ցուցակներում:
Այսպիսով` Երևան քաղաքի ՀՀ քաղաքացի հանդիսացող ընտրողների թիվը ՀՀ նախագահի ընտրություններից հետո չի աճել, իսկ 26.03.2013 թ. հրապարակված` Երևան քաղաքի ընտրողների թվի համեմատ (817 814) ընտրողների վերջնական թիվը նվազել է 1339-ով: