Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ես հիմա չեմ քննարկում, թե պետք է օգնենք Ղազախստանին, թե՞ ոչ, ես պարզապես պնդում եմ, որ Ղազախստան զորախումբ ուղարկելու որոշում կայացնելուց հետո նա պետք է ներողություն խնդրի 2008 ի մարտի մեկի գործով հորինովի քրեական գործերի, ձերբակալությունների, կալանավորումների համար։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը.
«Եւս մի հիմնավոր պատճառ ավելացավ նիկոլի հրաժարականի համար։
Մի մարդ է լինում։ Էս մարդը հաջողացնում՝ երկրի վարչապետ է դառնում ու առաջին քայլերից մեկը լինում է ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղարի դեմ քրգործի հարուցումը եւ նրան կալանավորելու փորձը։ Ու գիտեք ի՞նչ գործ են հորինում, թե բա 2008 ի մարտի մեկին մասնակից է եղել պետական հեղաշրջմանը։ Էս տրագիկոմեդիայի մեխը գիտեք ո՞րն է, որ անցնում է չորս տարի քրգործի հարուցումից, ՀԱՊԿ ում մեզ խայտառակ անելուց, կալանավորելու փորձից ու էս մարդը բախտի բերմամբ, թե անհրաժեշտաբար, ստանձնում է ՀԱՊԿ ի նախագահողի աթոռը ու թարսի պես Ղազախստանում համարյա մեկը մեկին նույնն է լինում, ինչ 2008 ի մարտին Երեւանում։ Եթե Հայաստանի ղեկավարը կարողացավ առանց օտարերկրյա օգնության կարգ ու կանոն հաստատել, ապա Ղազախստանի նախագահը չկարողացավ ու դիմեց ՀԱՊԿ ին ու ահա թե ինչ եղավ, նա ով քրգործ էր հարուցում, ավտոմեքենաներ վառողների, բարիկադներ կառուցողների դեմ անհրաժեշտ գործողություններ իրականացնողների դեմ, միանգամից համաձայնում է օգնել Ղազախստանին։
Բա հարց չի առաջանում, թե այ մարդ, բա այրված մեքենաներ, վիրավոր ու զոհված ոստիկաններ տեսնելուց էլ ինչո՞ւ սիրտդ թե հոգիդ չի փառավորվում, ինչո՞ւ Տոկաեւին չես մեղադրում պետական հեղաշրջում իրականացնելու մեջ։
Ես հիմա չեմ քննարկում, թե պետք է օգնենք Ղազախստանին, թե՞ ոչ, ես պարզապես պնդում եմ, որ Ղազախստան զորախումբ ուղարկելու որոշում կայացնելուց հետո նա պետք է ներողություն խնդրի 2008 ի մարտի մեկի գործով հորինովի քրեական գործերի, ձերբակալությունների, կալանավորումների համար, որ տեղի ունեցան իր պաշտոնավարման ընթացքում եւ հրաժարական տա ասելով՝ անսկզբունք, իզմեր չունեցող մարդը չի կարող երկիր ղեկավարել։ Ես սխալ էի, իսկ նրանք ճիշտ, ես հեռանում եմ»։