կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-29 00:18
Առանց Կատեգորիա

Իսրայելը Թուրքիայից ներողություն չի խնդրի

Իսրայելը Թուրքիայից ներողություն չի խնդրի

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, անդրադառնալով մայիս ամսին թուրքական «Մավի Մարմարա» նավի հարձակման համար Թուրքիայից ներողություն խնդրելու պահանջին, ասել է, որ պատրաստ են հայտարարել, որ զոհերի համար ցավում են, սակայն ներողություն չեն խնդրի:

 

«Թուրքիան ներողություն է պահանջում, իսկ մենք էլ բնականաբար չենք ուզում խնդրել: Մենք պատրաստ ենք միայն հայտարարել, որ ցավում ենք զոհերի համար: Մեզ համար առաջնայինը մեր զինվորներն ու հրամանատարներն են: Թուրքերը պետք է ընդունեն, որ մեր զինվորներն ինքնապաշտպանության են դիմել»,- Իսրայելի հեռուստաընկերություններից մեկի եթերից հայտարարել է Նեթանյահուն:

 

Հիշեցնենք, որ մայիսի 31-ին Իսրայելական զինուժը կրակ էր բացել Գազայի հատված մարդասիրական օգնություն տանող 6 նավերի վրա, ինչի հետևանքով թուրքական կողմից զոհեր եւ վիրավորներ էին եղել: Միջադեպը լարվածություն էր առաջացրել թուրք-իսրայելյան հարաբերություններում եւ թուրքական կողմը պահանջում էր ներողություն խնդրել միջադեպի համար: