կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-27 12:38
Առանց Կատեգորիա

Բարի նպատակները չեկեր են, որոնք մարդիկ դուրս են գրում բանկից, որտեղ հաշիվ չունեն

Բարի նպատակները չեկեր են, որոնք մարդիկ դուրս են գրում բանկից, որտեղ հաշիվ չունեն

Մեջբերումներ աշխարհահռչակ անգլիացի գրող Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» (1891) վեպից:

 

Կյանքը, ձեւավորելով հոգին, քայքայում է մարմինը:

 

Խոսքեր, խոսքեր, հասարակ խոսքեր: Մի՞թե կյանքում կա ավելի իրական բան, քան խոսքերն են:

 

Արատն առաջընթացի տարրն է:

 

Այսպես կոչված` «անբարոյական գրքերը» ընդամենը այն գրքերն են, որոնք ցույց են տալիս աշխարհին իր արատները:

 

Դուք զարմանալի մարդ եք, միսթր Գրեյ: Դուք գիտեք ավելին, քան Ձեզ թվում է, և քիչ, քան կցանկանայիք:

 

... սնանկանալ պոեզիայի հանդեպ սիրուց` պատիվ է:

 

Ես երբեք երջանկություն չեմ որոնել: Ո՞ւմ է դա պետք: Ես հաճույքներ եմ որոնել:

 

Շատ գեղեցիկ կանանց ամուսիններին ես հանցագործների շարքն եմ դասում:

 

Երջանկության, ինչպես նաև այլ հաճույքների մեջ գրեթե միշտ ինչ-որ դաժան բան կա:

 

Բարի նպատակները չեկեր են, որոնք մարդիկ դուրս են գրում այն բանկերից, որտեղ հաշիվ չունեն:

 

Ես հաճախ մտածում եմ, որ արվեստը  ավելի շատ թաքցնում է նկարչին, քան բացահայտում...

 

Չէ, որ արատը միշտ հետք է թողնում մարդու դեմքին: Այն հնարավոր չէ թաքցնել:

 

Թարգմանությունը` yerkir.am-ի