Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեջբերումներ աշխարհահռչակ անգլիացի գրող Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» (1891) վեպից:
Կյանքը, ձեւավորելով հոգին, քայքայում է մարմինը:
Խոսքեր, խոսքեր, հասարակ խոսքեր: Մի՞թե կյանքում կա ավելի իրական բան, քան խոսքերն են:
Արատն առաջընթացի տարրն է:
Այսպես կոչված` «անբարոյական գրքերը» ընդամենը այն գրքերն են, որոնք ցույց են տալիս աշխարհին իր արատները:
Դուք զարմանալի մարդ եք, միսթր Գրեյ: Դուք գիտեք ավելին, քան Ձեզ թվում է, և քիչ, քան կցանկանայիք:
... սնանկանալ պոեզիայի հանդեպ սիրուց` պատիվ է:
Ես երբեք երջանկություն չեմ որոնել: Ո՞ւմ է դա պետք: Ես հաճույքներ եմ որոնել:
Շատ գեղեցիկ կանանց ամուսիններին ես հանցագործների շարքն եմ դասում:
Երջանկության, ինչպես նաև այլ հաճույքների մեջ գրեթե միշտ ինչ-որ դաժան բան կա:
Բարի նպատակները չեկեր են, որոնք մարդիկ դուրս են գրում այն բանկերից, որտեղ հաշիվ չունեն:
Ես հաճախ մտածում եմ, որ արվեստը ավելի շատ թաքցնում է նկարչին, քան բացահայտում...
Չէ, որ արատը միշտ հետք է թողնում մարդու դեմքին: Այն հնարավոր չէ թաքցնել:
Թարգմանությունը` yerkir.am-ի