|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նախօրեին Գյումրիում էր, որտեղ անցկացրել էր խորհրդակցություն: «Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ այդ խորհրդակցությունից հետո նա իր մոտ է կանչել ապրիլի 23-ին Գյումրիում հնչած կրակոցների մասնակիցների «պապաներին»: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը և Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը Վ. Գասպարյանի մոտ գնացել են առանձին-առանձին:
Թերթի տեղեկություններով՝ ոստիկանապետը երկուսի հետ էլ զրուցել է շատ խիստ տոնով, նշել, որ եթե Գյումրիում շարունակվեն այդ «կրակահերթերը», ապա դրանք չեն ներվելու: Նաև նշել է, որ իր այցելությունը Գյումրի արդեն նշանակում է, որ այսուհետ առավել լրջությամբ է հետևելու Գյումրիում տեղի ունեցող իրադարձություններին: Ոստիկանապետը հավելել է, որ եթե հանցագործությանը շարունակություն տրվի, ապա կպատժվեն բոլորը. «Միջնորդներ չփնտրեք, չեմ ներելու»: