|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեզ հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը շաբաթ օրը ՀՀԿ կենտրոնական գրասենյակում հանդիպել է Հանրապետական կուսակցության ռեյտինգային՝ ավելի քան 100 թեկնածուների եւ բոլոր ընտրատարածքների շտաբների համակարգողների հետ:
Մեր տեղեկություններով՝ Սարգսյանը բարկացել է Արարատի մարզում անցած շաբաթ տեղի ունեցած միջադեպի պատճառով եւ պատվիրել, որ նման դեպքերը չկրկնվեն: Մասիսում բախվել էին ՀՀԿ‐ի ռեյտինգային թեկնածուներ Մուրադ Մուրադյանի ու Արայիկ Գրիգորյանի թիմակիցները, քանի որ վերջինս իր նախընտրական շտաբը տեղակայել էր թիմակցի շտաբի հարեւանությամբ: Ս. Սարգսյանը երկուսին էլ նախատել է եւ բոլորին պատվիրել չխանգարել միմյանց ու չանցնել սահմանը»: Մ. Մուրադյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ Ս. Սարգսյանն իրեն արգելել է վիճաբանություններ հրահրելը: «Մանրամասն չասեմ՝ ինչ է ասել, բայց ասել է, որ կարգուկանոն լինի, վեճեր չլինեն: Ասել է, ոչ մեկը չպետք է մյուսին խանգարի, միտումնավոր վեճեր սկսի: Բոլոր տիպի դիտողություններն էլ արել է»,‐ հավելեց նա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: