|
Փոխարժեքներ
01 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.16 |
| EUR | ⚊ | € 432.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.6283 |
| GBP | ⚊ | £ 497.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.82 |
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին բարկացել է, քանի որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն համեմատել է իրեն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ:
Նշենք, որ թուրքական «Անադոլու»-ին տված հարցազրույցում Լուկաշենկոն ասել է, որ «ժողովրդի հետ կատակները» ստիպեցին Սահակաշվիլիին` փախչել երկրից և այլ երկրներում թաքնվել: Նա վստահություն է հայտնել, որ Պորոշենկոն կանի ամեն ինչ ընտրություններում հաղթելու համար, որ ստիպված չլինի բարձրանալ տանիքը և կոչ անել ուկրաինացիներին` պաշտպանել իրեն:
«Ես և Պորոշենկոն, ինչպես անում են մեզ մոտ` Օդեսայում, երկու մեծ տարբերություն է, և ես այլ երկրներում չեմ թաքնվում: Ինձ պարզապես ժամանակավորապես չեն թողնում մուտք գործել իմ երկրներ»,- գրել է Սահակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում: