Փոխարժեքներ
15 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
Վենեսուելայի նախագահական ընտրություններում հաղթող ճանաչված Նիկոլաս Մադուրոյի հիմնական մրցակից Էնրիկե Կապրիլեսը մտադիր է բողոքարկել ընտրությունների արդյունքները. հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Ընդդիմության ներկայացուցիչը հանդես է եկել տեղական հեռուստաալիքներից մեկով և ասել, որ վստահ է, որ իշխանությունները գողացել են իր հաղթանակը, և անհրաժեշտ է նոր ընտրություններ անցկացնել:
Հիշեցնենք, որ ընտրությունների վերջնական արդյունքների համաձայն` Մադուրոյի օգտին քվեարկել է ընտրողների 50,8%-ը, իսկ ընդդիմության ներկայացուցիչ Էնրիկե Կապրիլեսի` 48,9 %-ը: Կապրիլեսը հրաժարվել էր ընդունել այդ արդյունքները` ասելով, որ ընտրությունների արդյունքները կեղծված են, իսկ «Վենեսուելայի այժմյան իշխանությունն ավելի քիչ լեգիտիմ է, քան Չավեսինը»: