|
Փոխարժեքներ
27 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Հայտնի գործարար, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի փաստաբանները պատրաստվում են բողոքարկել մարտի 1-ի քրգործը քննող ՀՔԾ քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանից փետրարի 8-ին ստացած որոշումը:
Ըստ այդ որոշման` մարտի 1-ի քրեական գործով Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ, որին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 25 հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններ կազմակերպելը), քրեական հետապնդումը դադարեցվել է ապացույցների անբավարարության հիմքով:
Սուքիասյանի փաստաբաններ Արթուր Գրիգորյանը եւ Արա Զաքարյանը թերթի թղթակցին ասել են, որ իրենք մտադիր են բողոքարկել այդ որոշումը` պահանջելով քրեական հետապնդումը դադարեցնել` իրենց պաշտպանյալի գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով: