Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մոսկվայում կայացած սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Արթուր Դավթյանը` հենացատկեր ձևում արժանացել է բրոնզե մեդալի: Նա եզրափակչում բավականին լավ արդյունք է ցույց տվել և 2-րդ տեղը զբաղեցրած մարզիկին զիջել է ընդամենը 0,021 միավոր:
msy.am-ի փոպանցմամբ`մեդալներ են խաղարկվել բազմամարտում և առանձին ձևերում: Մոսկվա են մեկնել 5 մարզիկ՝ Արթուր Դավթյան և Սերոբ Սողոմոնյան բազմամարտ, Հարություն Մերդինյան նժույգ թափեր, Վահագն Դավթյան և Արթուր Թովմասյան օղակներ, մարզիչներ՝ Արտյոմ Ավետյանը և Աշոտ Գասպարյանը և միջազգային կարգի մրցավարներ՝ Հակոբ Սերոբյանը և Սոս Սարգսյանը:
Հայ բազմամարտիկները դուրս են եկել եզրափակիչ, որտեղ Արթուր Դավթյանը գրավել է 8-րդ տեղը, իսկ Սերոբ Սողոմոնյանը՝ 19-րդը: Նժույգ թափեր ձևում Հարություն Մերդինյանը զբաղեցրել է 5-րդ տեղը, օղակների վրա հանդես եկող Վահագն Դավթյանը և Արթուր Թովմասյանը համապատասխանաբար՝ 11-րդ և 15-րդ տեղերը:
Նշենք, որ այս ստուգատեսով մեկնարկել է օլիմպիական քառամյա փուլը: Մինչ Մոսկվան կայացել էր Քաթարում, աշխարհի գավաթի խաղարկության Ա խմբի մրցաշարը, որտեղ Արթուր Դավթյանը հենացատկում և Արթուր Թովմասյանը օղակներ ձևերում կրկին արժանացել էին բրոնզե մեդալների: