կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-19 19:50
Քաղաքական

Մեր նպատակը իշխանությունը ժողովրդին վերադարձնելն է. Արմեն Ռուստամյան

Մեր նպատակը իշխանությունը ժողովրդին վերադարձնելն է. Արմեն Ռուստամյան

«Մենք պարտավոր ենք ապահովել, որպեսզի վտանգ չառաջանա ժողովրդի համար, որպեսզի արյուն չթափվի: Իսկապես, պետք է 7 չափենք, մեկ կտրենք»,- այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած քաղաքացիական համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

 

Պատգամավորի խոսքով` այս պետությունը բոլորինս է, և իշխանությունը իրավունք չունի այն վերցնել: «Հետագա պայքարի ճանապարհը տքնաջան է լինելու, ոչ մի հեշտ ճանապարհ չի եղել»,- ասաց նա և հավելեց, որ իրենք պետք է կարողանան ժողովրդին պատրաստել տևական պայքարի. «Մեր նպատակը իշխանությունը ժողովրդին վերադարձնելն է, պետք է հրաժարվենք նախագահական համակարգից և քայլ առ քայլ իշխանությունը մոտեցնենք ժողովրդին»:

 

Նրա խոսքով` ժողովուրդը պետք է տեր կանգնի այս իշխանությանը, որ վերջինս ծառայի իր շահերին: «Րաֆֆի Հովհաննիսյանը ճիշտ է, երբ ասում է, որ հինգ տարի սպասել չի կարելի: Իսկ հինգ տարի չսպասելու առաջին ճանապարհը պատճառների պատճառը վերացնելն է՝ վարչակարգին ծառայող համակարգը փոխելը: Պետք է արագորեն անցնել խորհրդարանական համակարգին, ձևավորվել նոր խորհրդարանական համակարգ ու հրաժարվել խայտառակ մեծամասնական ընտրակարգից, ստեղծել ընտրությունները վերահսկելու ընդդիմադիր մեխանիզմ»,- ասաց նա: Եվ որպեսզի հինգ տարի չսպասենք, պետք է փոխենք քաղաքապետին: «Ընդդիմադիր քաղաքապետի առկայությամբ շատ բան կփոխվի»,- հայտարարեց նա:

 

Անդրադառնալով ավագանու ընտրություններին՝ ՀՅԴ պատգամավորը նշեց, որ իրենք անվստահություն են հայտնում այս իշխանություններին և ընտրարշավի գնում առանձին-առանձին: