Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է հստակեցվելու կարգավորման ձևաչափի խնդիրը, եթե Ադրբեջանը մերժում է ՄԽ ձևաչափը, իսկ ՄԽ համանախագահները հայտարարում են, որ ձևաչափը չի փոխվելու, նշեց, որ հասցեական պետք է ասվի, որ Ադրբեջանը հրաժարվում է այդ ձևաչափից: Դրա համար կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկվեն, պետք է ապացուցել, որ Ադրբեջանը հրաժարվում է գործել միջազգային նորմերին, չափանիշներին համապատասխան:
«Բոլոր հղումները, որն Ադրբեջանը անում է միջազգային հարթակում` մեջբերելով ՄԱԿ-ի չորս հայտնի բանաձևերը, դրանց մեջ կարմիր գծով գնում է մի պահանջ, որ եթե ինչ-որ հարց ուզում եք լուծել, նախ և առաջ պետք է հրադադար սահմանել, ռազմական գործողությունները և թշնամանքը դադարեցնել: Եթե այս ամենը չկա, ցանկացած կարգավորման փորձ անիմաստ է»,- ասաց Արմեն Ռուստամյանը՝ հավելելով, որ միջազգային հանրությունը Ադրբեջանին պետք է սանձի, որովհետև բոլորի աչքի առաջ այդ երկիրը դառնում է չարիք-պետություն, որն անընդհատ սանձազերծում է ռազմական հանցագործություններ, ագրեսիա:
Դիտարկմանը, որ այս օրերին միջազգային հանրությունը ձևացնում է որ ոչինչ չի տեսնում և ոչինչ չի լսում, Արմեն Ռուստամյանը պատասխանեց, որ, հավանաբար, միջազգային հանրության մոտ մի բան այն չէ:
«Նախ` պետք է հասկանանք, որ մեր անվտանգությունը մեր ձեռքում է, միջազգային հանրությունը լրացուցիչ լծակ է: Եթե սահմանին մեր զինվորները չկանգնեցնեին թշնամուն, միջազգային հանրությունը որևէ բան չէր անելու` դրա հետ կապված: Մեր փրկությունը մեր ձեռքերում է»,- ասաց պատգամավորը: