Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ամեն մարդ իր արժանապատիվ վարձատրությունը ստանալու է, եթե երկիրը ճիշտ ճանապարհի վրա լինի, սակայն դրա համար պետք են մեխանիզմներ, պետք է միջավայր փոխվի: Այս մասին այսօր Կոտայքի մարզի Քաղսի համայնքի ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորորող, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Նրա խոսքով՝ չի կարելի խաբել մարդկանց, սուտ խոստումներ տալ միայն նրա համար, որ այդ օրը գան և իրենց օգտին քվեարկեն: Ըստ նրա՝ երկրի բոլոր սոցիալական խնդիրների հիմքում ընկած է քաղաքական համակարգը և եթե քաղաքական համակարգը չփոխվեց, այդ բոլոր խնդիրները մնալու են:
Դաշնակցական թեկնածուն բնակիչներին ներկայացրեց խորհրդարանական կառավարման համակարգի առավելություններն ու հավաստիացրեց, որ նոր համակարգում չի լինելու որևէ մեկն, ով միանձնյա որոշում կկայացնի, վերևից մինչև ներքև բոլոր կադրային նշանակումները կանի:
«Դաշնակցությունն ի սկզբանե ասել է, որ այս համակրգը չարիք ծնող համակարգ է: Մենք 1990-1991 թվականներից նույն բանն ենք ասում: Նախագահական ընտարակարգի արդյունքում Հայաստանում երեք նախագահ փոխվեց, բայց մարդկանց կյանքում իրականում ոչինչ չփոխվեց, եղավ սեփականության դերաբաշխում, սրանից անցավ նրան, արդյունքում ժողովուրդը ոչինչ չստացավ, չքաղեց անխակության պտուղները»,-հայտարարեց նա:
Նրա խոսքով՝ դաշնակցության նպատակը երկիրն առողջացնելն է. «Ճիշտը դժգոհությունը ծնող պատճառները վերացնելն է, քան տեղ-տեղ ցավազարկելը, որովհետև մինչև հիվանդությունը չբուժես՝ օրգանիզմը չի կարող առողջանալ»,-ասաց նա՝ հավելելով, որ եթե մարդիկ ցանականում են արագ փոփոխություններ, ապա ձևավորվող խորհրդարանը պետք է որակ ունենա:
Պատգամավորի խոսքով՝ ժողովրդի իշխանությունը դրսևորվում է ընտրության ժամանակ: «Որևէ մեկը չի կարող ձեր ձայնը կեղծել: Մարդիկ զզվել են ընտրություններից, որովհետև իրենց ձայնը կեղծվել է: Մարդիկ զզվել ու գնացել են ընտրակաշառքի հետևից, ասել են՝ առիթ է, գոնե մի 10-15 հազար դրամ փող աշխատենք, որովհետև էս ընտրությամբ բան չի փոխվելու: Հավատացեք, որ ժողովրդի իշխանությունը դրսևորվում է ընտրության ժամանակ, դուք ձեր իշխանությունից մի' հրաժարվեք, դա ավելի մեծ բան է, քան այն 10-15 հազար դրամը, որով ձեզ գայթակղում են, դրանով պարզապես ձեր իշխանությունը ձեզնից խլում են»,-ասաց նա՝ հորդորելով գյուղացիներին՝ մասնակցել ընտրությանը և իրենց քվեի տերը լինել:
Մանրամասները՝ Yerkir.am-ի տեսանյութում: