Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնի երաժիշտ Յաննին Հայաստանում է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ սիրով է եկել Հայաստան եւ պատրաստ է ամեն տարի էլ գալ: Ըստ նրա` նախորդ` 2011թ. հայաստանյան համերգի հանդիսատեսից այնքան շատ էներգիա է ստացել, որ այժմ իր հետ քրոջն է բերել Հայաստան, որ նա նույնպես հայ հանդիսատեսի հետ կարողանա շփվել:
«Ես երաժշտության միջոցով ճշմարտությունն եմ ուզում ասել, այլ ոչ թե «արտադրել» երաժշտություն: Ես չեմ կարող ամեն երկիր գնալիս` այդ երկրի երաժշտական գործիքներից մեկով ինչ-որ բան կատարել, քանի որ երաժշտությունը պետք է սրտից բխի, ներշնչանքից գա»,- ասաց Յաննին` հավելելով, որ ինքը բաց է երաժշտության առջեւ ու այն դիտում է որպես «լուծույթ», որում կարող է մի շարք գործիքներ կիրառել:
Հայաստանյան համերգին Յաննին խոստանում է անակնկալ մատուցել: Նա նշեց, որ սիրում է հանդիսատեսին իր հետ համերգի ընթացքում երաժշտական «շրջագայության» տանել:
Նշենք, որ Յաննին աշխարհահռչակ իր նվագախմբով ապրիլի 20-ին եւ 21-ին համերգով հանդես կգա Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: