կարևոր
520 դիտում, 13 րոպե առաջ - 2026-11-23 09:44
Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը հրապարակել է «Ալիևի սահմանադրության» նախագիծը

Նիկոլ Փաշինյանը հրապարակել է «Ալիևի սահմանադրության» նախագիծը

Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում հրապարակել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը, հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով։

«Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ․

Ուրախ եմ ներկայացնել ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը, հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով։

Կայքը ստեղծվել է, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացու համար առավելագույնս հարմարավետ լինի նոր Սահմանադրության նախագիծը կարդալն ու առաջարկներ ներկայացնելը։

Ժամը 10։00–ին ուղիղ եթերում հանդես կգամ ուղերձով

Սա քո՛ Սահմանադրությունն է»,- գրել է Փաշինյանը։

Հիշեցնենք՝ հայ հասարակության լայն շրջանականեր, ներառյալ ընդդիամդիրներ, Սահմանադրության այս նոր նախագիծը կոչում են «ալիևյան սահմանադրություն», քանի որ նոր Սահանադրության ընդունման գործընթացը իրականացվում է Ալիևի պահանջով: