|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Մարտի 31-ին՝ ժամը 05.47-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան տարածքում:
Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը եւ փրկարական ուժերի վարչության հրշեջ շտաբը. տեղեկացնում է «Արտակարգ ալիքը»: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.14-ին, մարվել` 06.28-ին:
Ամբողջությամբ այրվել է տնօրենի աշխատասենյակը:
Հրդեհի հետևանքով կամերային երաժշտության տան պահակ` 1963 թ. ծնված Տարոն Թորոսյանը ծխահարվել է: Փրկարարներն առաջին բուժօգնությունն են ցույց տվել Տ.Թորոսյանին, այնուհետև նրան շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են Երևան քաղաքի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Տ.Թորոսյանի կյանքին վտանգ չի սպառնում: