|
Փոխարժեքներ
23 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.53 |
| EUR | ⚊ | € 395.18 |
| RUB | ⚊ | ₽ 4.4026 |
| GBP | ⚊ | £ 472.37 |
| GEL | ⚊ | ₾ 139.04 |
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Ալիևը պահանջում էր, որ Հայաստանը հրաժարվի Անկախության հռչակագրից։ Այսօր ներկայացված նախագիծը ևս մեկ անգամ հաստատեց մեր այն գնահատականը, որ Փաշինյանը հետևողականորեն առաջ է տանում Ալիևի պահանջներին համահունչ օրակարգ և պատրաստ է իր քաղաքական շահառուի պահանջով մերժել Հայաստանի անկախությունը։
Ուժեղ Հայաստանը և միասնական ընդդիմությունը թույլ չեն տալու, որ Հայաստանը հրաժարվի իր անկախության հիմքերից և թույլ չեն տալու պարտադրել «ալիևյան հանրաքվե»։ Փաշինյանի այսօրվա ելույթում, թերևս, միայն մեկ ճշմարտություն կար. նա պետք է հեռանա։
Ո՛չ ալիևյան սահմանադրությանը։ Այո՛ անկախ Հայաստանին»։