|
Փոխարժեքներ
23 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.35 |
| EUR | ⚊ | € 395.09 |
| RUB | ⚊ | ₽ 4.3925 |
| GBP | ⚊ | £ 472.24 |
| GEL | ⚊ | ₾ 139.1 |
Նոյեմբերի 4-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում։
Ժամը 18։45-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքի Երևանյան փողոցում Տավուշի մարզի բնակիչ 72-ամյա Արարատ Ա․-ն իր վարած «BMW X5» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Տավուշի մարզի բնակիչ 72-ամյա Անուշ Վ․-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին «գլխի բաց վնասվածք արյունահոսությամբ» ախտորոշմամբ տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն, որտեղ նոյեմբերի 6-ին, գիտակցության չգալով մահացել է։
Դեպքի փաստով Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։