|
Փոխարժեքներ
23 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.35 |
| EUR | ⚊ | € 395.09 |
| RUB | ⚊ | ₽ 4.3925 |
| GBP | ⚊ | £ 472.24 |
| GEL | ⚊ | ₾ 139.1 |
Եվրոպական հանձնաժողովը նոյեմբերի 23-ին ներկայացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի նախագիծը։
Ինչպես հաղորդում է Euronews-ը, այն նախատեսում է սահմանափակումներ ռուսական բանկերի, կրիպտոարժութային հարթակների և նավթային ոլորտի նկատմամբ, ինչպես նաև միջոցներ՝ ուղղված Ուկրաինայում կռված ռուս զինծառայողների և Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող մարզիկների դեմ։
Եվրահանձնաժողովն առաջարկում է ևս 60 ռուսական բանկ անջատել SWIFT միջազգային վճարային հաղորդագրությունների համակարգից և սահմանափակել այն կրիպտոարժութային հարթակների գործունեությունը, որոնք, ըստ հանձնաժողովի, Մոսկվան օգտագործում է պատժամիջոցները շրջանցելու համար։
Առաջարկվում է նաև պատժամիջոցների ցանկում ընդգրկել Ռուսաստանի այսպես կոչված «ստվերային նավատորմի» ավելի քան 70 նավ և եվրոպական ընկերություններին արգելել վերանորոգել ռուսական էներգետիկ օբյեկտները, այդ թվում՝ նավթավերամշակման գործարանները։
Նախագծով առաջարկվում է արգելել Ուկրաինայում մարտական գործողություններին մասնակցած ռուս զինծառայողների մուտքը ԵՄ։
Եվրահանձնաժողովը նաև առաջարկում է ԵՄ տարածքում անցկացվող մարզական միջոցառումներին թույլ չտալ Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող թիմերի ու մարզիկների մասնակցությունը և արգելել Ռուսաստանի պաշտոնական խորհրդանիշների ցուցադրումը։
Փաթեթը դեռ պետք է հաստատեն ԵՄ անդամ երկրները։