կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-19 18:55
Մշակույթ

Ես շատ հասարակ եմ, եւ ինձ շատ բան հարկավոր չէ. Յաննի

Ես շատ հասարակ եմ, եւ ինձ շատ բան հարկավոր չէ. Յաննի

Հայաստան է ժամանել հայտնի երաժիշտ Յաննին` ապրիլի 20-ին եւ 21-ին Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում համերգով հանդես գալու:

 

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Յաննին նշեց, որ իրենց` հույների, եւ հայերի միջեւ նմանություններն ավելի շատ են, քան տարբերությունները: Նա հիշում է, երբ փոքր էր, ընտանիքն աղքատ էր ապրում, եւ ինքը հնարավորություն չուներ ձայնարկիչ գնելու. «Այն ժամանակ միայն ռադիո էի լսում: Հայկական երաժշտություն լսել եմ դեռ մանկուց, քանի որ Հունաստանում այն շատ էին նվագում»:

 

Խոսելով իր նախասիրությունների մասին` երաժիշտը նշեց, որ սիրում է այն ամենը, ինչը կապված է օվկիանոսի ու, ընդհանրապես, ջրի հետ` լողալ, նավարկել, սուզվել, լինել ջրի տակ:

 

«Ես շատ հասարակ եմ, եւ ինձ շատ բան հարկավոր չէ: Ես սիրում եմ այն ամենը, ինչ անում եմ, սիրում եմ երաժշտությունը: Գոյություն չունի մի բան, որի մասին ամենաշատն եմ երազում: Երազանքներիս մեծ մասն արդեն իրականություն է դարձել: Հիմա կյանքի նկատմամբ ավելի համեստ պահանջներ ունեմ: Ես ճանապարհորդում եմ ամբողջ աշխարհով եւ երաժշտության միջոցով խաղաղության խորհուրդն եմ փոխացնում, որն էլ իմ երազանքն է` հասնել խաղաղության»,- ասաց Յաննին` հավելելով, որ, օրինակ, Հռոմում իրեն հաջողվել է երեք օրենք փոխել.  «Այնտեղ չէին թույլատրում համալսարաններում երաժշտություն կատարել, ինչպես նաեւ` որոշ երաժշտական գործիքների կիրառությունը: Հռոմում նաեւ որոշ տեսախցիկներ կան, որոնց կիրառությունը նույնպես անթույլատրելի էր համերգների ժամանակ: Մեր այցից հետո օրենքները վերանայվեցին եւ կորցրին իրենց իրավական ուժը»: