կարևոր
295 դիտում, 10 րոպե առաջ - 2026-11-23 23:32
Տարածաշրջան

Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների թիվը զգալիորեն նվազել է

Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների թիվը զգալիորեն նվազել է

2026-ի հոկտմբերին Թուրքիա է այցելել 5 մլն 386. 191 զբոսաշրջիկ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 5.23% -ով պակաս է։ Նշենք, որ 2025-ի հոկտեմբերին Թուրքիա էր այցելել 5 մլն 683. 717 զբոսաշրջիկ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության նախարարությունը։

Զբոսաշրջիկներն ամենաշատն այցելել են Անթալիա, Ստամբուլ, Մուղլա և Էդիրնե նահանգներ։ Հունվար-հոկտեմբեր ամսիներին Թուրքիա այցելած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 1.96%-ով՝ կազմելով 46 մլն 324. 689-ի։

2025-ի տաս ամսվա ընթացքում զբոսաշրջիկների թվաքանակը կազմել է 47 մլն 252. 314-ի։