|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Ապրիլի 20-ին եւ 21-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում համերգով հանդես կգա աշխարհահռչակ երգահան եւ երաժիշտ Յաննին:
Yerkir.am-ին նախագծի մամլո ծառայությունից տեղեկացրին, որ Յաննին Հայաստան է գալու իր նվագախմբի հետ.«Բնականաբար, համերգին կմասնակցի նաեւ Յաննի նվագախմբի անդամ հայազգի ջութակահար Սամվել Երվինյանը»:
Յաննին հանդես կգա ինչպես հին եւ սիրված, այնպես էլ նոր եւ հետաքրքիր ստեղծագործություններով: Համերգի կազմեկերպիչները խոստանում են` համերգին հանդիսատեսի համար սպասվում է անակնկալ: Համերգի տոմսերն արժեն 5 000-80 000 դրամ: Ի դեպ, մինչեւ ապրիլի 7-ը` Կանանց միամսյակին նվիրված, տոմսերը կարող եք ձեռք բերել 20 տոկոս զեղչով:
Աշխարհահռչակ երաժիշտը Հայաստանում արդեն համերգով ներկայացել է 2011 թվականի սեպտեմբերի 23-ին` Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: