|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ կատալոնական «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լեո Մեսսին վնասվածքի պատճառով մարզվում էր անհատական ծրագրով:
Այսօր արդեն արգենտինացին կվերադառնա ընդհանուր խումբ և կմարզվի թիմի հետ: Շաբաթ օրը Մեսսին բժշկական մի շարք ստուգումների կենթարկվի: Եթե արդյունքները դրական լինեն, ապա նա ինչ-որ ժամանակ կկարողանա դաշտում անցկացնել Իսպանիայի առաջնության՝ «Լեւանտե»-ի դեմ խաղում:
Հիշեցնենք, որ արգենտինացին վնասվածքի պատճառով բաց էր թողել «Սարագոսա»-ի հետ հանդիպումը: