|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Մոսկվան կպատասխանի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակին, որը օրերս փոխանցել է ԱՄՆ նախագահի` ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թոմ Դոնիլոնը: Նրա այցի արդյունքները կքննարկեն ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հաջորդ շաբաթ Բրյուսելում կայանալիք երկկողմ հանդիպման ժամանակ: Այդ մասին, ըստ Интерфакс-ի, լրագրողներին հայտնել է Սերգեյ Լավրովը:
«Կարծում եմ` մենք շատ երկար չենք զրուցի: Երկու ժամ արդեն բանակցել ենք Լոնդոնում: Բնականաբար, կքննարկենք Թոմ Դոնիլոնի` Մոսկվա այցը: Նա բերել էր նախագահ Օբամայի ուղերձը նախագահ Պուտինին: Դրա պատասխանն արդեն պատրաստվում է»,- ասել է նա: