կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-18 13:51
Աշխարհ

Տեխասցիներին տարհանում են

Տեխասցիներին տարհանում են

Yerkir.am-ը առավոտյան տեղեկացրել էր, որ Տեխաս նահանգի Ուեսթ քաղաքի պարարտանյութերի գործարանում պայթյուն է եղել: Կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ:

 

Նահանգի իշխանությունները որոշել են գործարանից մեկ մղոն շրջագծով տարհանել բնակչությանը, քանի որ ամոնիակի արտահոսք է եղել, որի գոլորշիներն առաջացնում են արցունքաբերություն, աչքերի ցավ, եղջերաթաղանթի քիմիական այրվածք, հազ, մաշկի քոր, հեղուկ ամոնիակի հետ անմիջական շփման դեպքում` այրվածք: 

 

Հիշեցնենք, որ պայթյունից հետո հրդեհ է բռնկվել, որը տարածվել է հարեւան կառույցներում: Զոհվել է մոտ 70 մարդ, պայթյունը ոչնչացրել է մոտ 100 տուն: Ուեսթում ապրում է մոտ 2,8 հազար մարդ: