կարևոր
3475 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-27 13:53
Տարածաշրջան

Ադրբեջանը տարհանում է Թեհրանում իր դեսպանատան աշխատակիցներին

Ադրբեջանը տարհանում է Թեհրանում իր դեսպանատան աշխատակիցներին

Ադրբեջանի կառավարությունը ծրագրում է մոտ ապագայում տարհանել Թեհրանում դեսպանատան աշխատակիցներին, հայտարարել է Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն։

«Ցանկացած պետություն պատասխանատու է իր երկրում օտարերկրյա դիվանագիտական ​​ներկայացուցչությունների անվտանգության ապահովման համար»,- ասել է նա։

Նրա խոսքով, ներկայումս աշխատանքներ են տարվում դեսպանատան անվտանգությունն ապահովելու ուղղությամբ, նախատեսվում է աշխատակիցների տարհանում։

«Վերջին ամիսներին իրանական ԶԼՄ-ներում լայնածավալ հակաադրբեջանական քարոզչություն է իրականացվում, ինչը հարձակման խթան է հանդիսացել։ Ադրբեջանը միշտ էլ Իրանի հետ բարիդրացիության կողմնակից է եղել, բայց նման սադրանքները բացասական ազդեցություն են ունենում», -  թուրքական TRT-ի հետ զրույցում նշել  է Հաջիզադեն:

Հիշեցնենք, որ առավոտյան ժամը 8.30-ին Թեհրանում զինված հարձակում է տեղի ունեցել Ադրբեջանի դեսպանատան վրա։ Միջադեպի հետեւանքով մահացել է անվտանգության պետը, վիրավորվել են նրա երկու գործընկերները։ Իրանի ոստիկանությունը հայտարարել է դիվանագիտական ​​ներկայացուցչության վրա հարձակման մեջ կասկածվողի ձերբակալության մասին։

Իլհամ Ալիևը դատապարտել է Թեհրանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան դեմ իրականացված «ահաբեկչությունը», պահանջել է վաղաժամ հետաքննել և պատժել մեղավորներին։