|
Փոխարժեքներ
30 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Թուրքիայի երեք նահանգներում անտառային հրդեհներ են մոլեգնում, հայտնում է TRT Haber-ը։ Նշվում է, որ Չանաքքալեում և Ուշակում անտառում հրդեհը սկսվել է նախորդ գիշեր։
Իզմիրի Դիքիլի շրջանում գիշերը բռնկված հրդեհը քամու պատճառով տարածվել է հարակից տարածքներում։ Ներկայումս հրդեհը մարվում է օդից և ցամաքից։
Ուշակում տարհանվել են մի քանի տների բնակիչներ, Իզմիրում վնասվել է մեկ տուն, ինչպես նաև ձկնաբուծարան։ Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան։