կարևոր
3454 դիտում, 10 ամիս առաջ - 2023-05-11 20:23
Հասարակություն

Սոթքում տարհանում չկա, բայց մարդիկ կան, որոնք իրենց երեխաներին դուրս են հանել․ Հակոբ Ավետյան

Սոթքում տարհանում չկա, բայց մարդիկ կան, որոնք իրենց երեխաներին դուրս են հանել․ Հակոբ Ավետյան

Այս պահին Սոթքում իրավիճակը հանդարտ է, սակայն երբեմն կրակոցներ են հնչում հանքի ուղղությամբ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գեղամասարի նախկին համայնքապետ Հակոբ Ավետյանը։

«Հիմանական թիրախը Սոթքի հանքավայրն է։ Գյուղի վրա կրակոցներ չեն հնչում։ Տարհանում չկա, բայց մարդիկ կան, որոնք իրենց երեխաներին դուրս են հանել։ Ես անձամբ չեմ նկատել, բայց գիտեմ, որ Սոթքի ուղղությամբ կուտակում կա»,- նշեց Ավետյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ժամը 06.00-ից հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Նախարարության փոխանցմամբ՝ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Հայկական կողմն ունի 4 վիրավոր:

Աղբյուրը՝ NEWS.am