|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ԿԺԴՀ-ն ԱՄՆ-ի եւ Կորեայի Հանրապետության հետ բանակցություններ սկսելու պայմաններ է առաջադրել: Հիմնական պահանջը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցները վերացնելն է. տեեկացնում է РБК-ն:
«Եթե Միացյալ Նահանգները եւ նրա խամաճիկ Հարավային Կորեան ցանկանում են խուսափել իրենց վրա մեր բանակի ու ժողովրդի ամբողջ ուժի հարվածից, եթե իսկապես ցանկանում են երկխոսություն եւ բանակցություններ սկսել, ապա պետք է չեղյալ հայտարարվի ՄԱԿ-ի ԱԽ` պատժամիջոցների մասին սարքովի բանաձեւը»,- ասվում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալության հաղորդագրության մեջ:
Բացի դրանից` Փհենյանը պահանջել է, որ Վաշինգտոնը դուրս բերի ԿԺԴՀ հարեւան երկրներում տեղակայված` իր միջուկային զենքը. թերակղզին միջուկային զենքից ազատ գոտի դարձնելը պետք է սկսվի հենց դրանից: