Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Լատվիայի հայ համայնքը մեծ շուքով նշել է ԽՍՀՄ կրկնակի հերոս, ռազմական օդաչու Նելսոն Ստեփանյանի 100-ամյակը, ով զոհվել է բալթյան այս հանրապետության օդային տարածքում 1944թ դեկտեմբերի 14-ին: Հանդիսությունը կազմակերպել էին գրող, պատմաբան Յուրի Մելքոնովը և «Արարատ» թերթի հրատարակիչ ու խմբագիր Ալեքսանդր Գերոնյանը. տեղեկացնում է Սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակյնության հետ կապերի վարչությունը:
Մոսկվայի տանը տեղի է ունեցել Նելսոն Ստեփանյանին նվիրված համաժողով: Երեք օր անց հայկական համայնքի ակտիվիստների և պատերազմի վետերանների մի մեծ խումբ ուղևորվել է դեպի Լիեպայա նավահանգստային քաղաքը, որտեղ թաղված են հերոսի մասունքները: Զինվորական գերեզմանոցում նրանց են միացել Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության աշխատակիցներ, Լիեպայայում ռուսական համայնքի ներկայացուցիչներ և քաղաքացիներ: Ծաղիկներ և ծաղկեպսակներ են դրվել Նելսոն Ստեփանյանի գերեզմանին:
Ելույթ ունեցողները նշել են, որ Լեռնային Ղարաբաղը շատ հերոսներ է տվել այդ պատերազմին և նրանց մեջ առանձնահատուկ տեղ է գրավում Նելսոն Ստեփանյանը:
Խորհրդային տարիներին Լիեպայայում կանգնեցված է եղել հերոսի հուշարձանը, որը ԽՍՀՄ փլուզումից հետո ապամոնտաժվել և տեղափոխվել է Կալինինգրադ:
100-ամյակի հանդիսությանը նվիրված տեսանյութը ցուցադրվել է Բալթյան Առաջին հեռուստաալիքով: