|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Օրերս ֆրանսիական Բուկ Բել Էր քաղաքում, Կաբրի Կալա, Պեն Միրաբո եւ Սեպտեմ քաղաքների հայկական մշակութային միությունների եւ Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության նախաձեռնությամբ, տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված Ղարաբաղյան շարժման 25-ամյակին. հայտնում է ԼՂՀ ԱԳՆ-ն:
Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցչության հաղորդագրության համաձայն՝ «Արցախի բացահայտում» խորագիրը կրող միջոցառմանը ներկա էին Բուկ Բել Էրի քաղաքապետը, քաղաքային եւ շրջանային խորհուրդների անդամներ, քաղաքը ներկայացնող խորհրդարանականներ, տեղի հայկական համայնքի անդամներ:
Միջոցառման ընթացքում ցուցադրվեց Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցչության կողմից պատրաստված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին ֆրանսալեզու վավերագրական ֆիլմ: Երեկոյի ընթացքում կայացավ «Արցախ. հայ արվեստների եւ ավանդույթների պարտեզ» գրքի շնորհանդեսը: Ելույթով հանդես եկան գրքի համահեղինակներ` պրոֆեսորներ Պատրիկ Դոնաբեդյանը եւ Տիգրան Կույումջյանը, ովքեր խոսեցին ղարաբաղյան արվեստի եւ մշակույթի մասին:
Հանդիպումն ավարտվեց Ադրբեջանի և Ղարաբաղի միջև հակամարտությանը վերաբերող հարցերի քննարկմամբ: