|
Փոխարժեքներ
26 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.51 |
| EUR | ⚊ | € 450.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.8918 |
| GBP | ⚊ | £ 515.61 |
| GEL | ⚊ | ₾ 141.56 |
Վրաստանի նախագահը դժգոհ է Հայաստանի պաշտոնական անձանց վերջին հայտարարություններից. նրանք իրենց թույլ են տալիս Աբխազիան կայացած պետություն համարել: «Դա, իհարկե, նախագահ Սերժ Սարգսյանից չի գալիս, սակայն պաշտոնական անձանց մի մասն իրեն թույլ է տալիս Աբխազիան հիշատակել որպես անկախ պետություն, ինչը մեզ դուր չի գալիս»,- հայտարարել է նա «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում:
Նա հիշել է նաեւ, որ Հայաստանի նախագահի երդման արարողությանը մասնակցելու են հրավիրվել Բաղրամյանի գումարտակի անդամները, ովքեր 1992-93 թթ. Աբխազիայում կռվում էին վրացական կառավարական զորքերի դեմ: Նա վրդովմունք է հայտնել, որ Վրաստանի ԱԳՆ-ն ոչ մի կերպ չի արձագանքել դրան: