Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Բաղրամյանում, Աբովյանում, Նաիրիում, Սևանում, Գավառում, Մարտունիում, Դիլիջանում, Ճամբարակում, Ապարանում, Վայքում, Եղեգնաձորում, Գորիսում, Կապանում, Մեղրիում, Լոռիում, Սպիտակում, Արթիկում, Աշոցքում տեղում է ձյուն:
Բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ են Վարդենյաց լեռնանցքը և Բերդ- Ճամբարակ ճանապարհահատվածը:
Սաստիկ քամու և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Ջաջուռի և Քեթիի լեռնանցքները, Աշոցք-Բավրա, Արթիկ-Ալագյազ, Արթիկ-Մարալիկ ճանապարհահատվածները, Ջերմուկի տարածաշրջանի ավտոճանապարհները, Սարավանի լեռնանցքը:
Ծանրաքաշ ավտոմեքենաների համար դժվարանցանելի է Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհը:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման, ինչպես նաև ճանապարհի լայնացման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: