Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ ՏԿԱԻՆ ճգմաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանն այսօր լրագրողների հետ խոսեց տոնական օրերի ընթացքում տեղի ունեցած արտակարգ իրավիճակների, եղանակային պայմանների հետևանքով տեղի ունեցած դեպքերի մասին:
Պաշտոնյայի խոսքով`բավականին լուրջ դեպքեր են եղել ձյան պատճառով` ինչպես կենցաղային մակարդակում, այնպես էլ ավելի լուրջ հարթություններում: Նա նշեց, որ 676 արտակարգ դեպք է գրանցվել` 3 զոհ, 56 տուժած:
«Մեկ զոհ ենք ունեցել հրդեհից, մեկ քաղաքացի մոլորվել է բքի ժամանակ և մահացել, մեկ հոգի էլ ՃՏՊ-ի զոհ է դարձել: Հրդեհների 92 դեպք է արձանագրվել: ՃՏՊ-ների ցուցանիշները նվազել են և արձանագրվել է 25 դեպք`23 տուժածով»,- ասաց նա` հավելելով, որ այս տարի փլուզումները վեցով պակասել են, կենցաղային կանչերն են շատ եղել` աձանագրվել է 263 կենցաղային դեպք:
«234 արգելափակման դեպք է եղել, անվտանգ հատված է դուրս է բերվել 1234 տրանսպորտային միջոց, 3500 մարդ: Զանգերի թիվն աննախադեպ շատ է եղել` տասը հազարից ավելի»,- ասաց Խանգելդյանը և նշեց, որ Գեղարքունիքի, Սյունիքի ուղղությունները ծանրաբեռնված են եղել: Նրա խոսքով` ութ ծննդկանի օգնություն ցուցաբերելու դեպք է եղել:
«Նոր մոտեցումներ են մշակվում, որոնք առաջիկայում կներկայացվեն ՀՀ կառավարությանը, իսկ տոնական օրերի ընթացքում իրավիճակի մասին զեկուցվել է ՏԿԱԻ նախարարին և վարչապետին»,- ասաց Խանգելդյանը: