Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Հունվարի 23-ին, ժամը 3.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 15-ամյա Արսեն Կ.-ին եւ 13-ամյա Էմիլ Կ.-ին, իսկ ժամը 4.35-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը նույն ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել 41-ամյա Լիլիթ Մ.-ին եւ 65-ամյա Անահիտ Հ.-ին:
Ըստ բժշկի տեղեկանքի՝ նրանք ի վիճակի չեն եղել բացատրություն տալու:
Կատարվում է հետաքննություն:
***
Հունվարի 23-ին, ժամը 4.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 62-ամյա Սվետլանա Հ.-ին, 24-ամյա Հովհաննես Մ.-ին եւ 32-ամյա Լուսինե Մ.-ին:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 3.00-ին, նրանք տանը թունավորվել են շմոլ գազից:
Նշանակվել են դատաբժշկական եւ դատաշինարարատեխնիկական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն: