Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) բացահայտել է Հայաստան մտնող ռուսական գազատարի վրացական հատվածը գնելու իր մեծ ցանկության նպատակը:
SOCAR-ը մեկնաբանել է, որ Վրաստանով անցնող «Հյուսիս-Հարավ» գազատարը, որով ռուսական գազը հասնում է Հայաստան, իրենց պետք է, որպեսզի այն օգտագործեն Հայաստան գազի անխափան մատակարարումն անհնար դարձնելու համար:
Ըստ SOCAR-ի` գազատարն իրենց պետք է Azerbaijan-Georgia-Romanian Interconnector (AGRI) ծրագիրն իրականացնելու համար, որով ադրբեջանական գազը պետք է հասցվի Վրաստանի սեւծովյան ափ, հեղուկացվի եւ տանկերներով փոխադրվի ռումինական Կոնստանցա նավահանգիստ: Այս բացատրությունը միանգամայն անհեթեթություն է, քանի որ հյուսիսից հարավ ձգվող գազատարը չի կարող ծառայել արեւելքից արեւմուտք գազ փոխադրելու համար: Այն կարող է պիտանի լինել միայն այն դեպքում, եթե ապամոնտաժվի եւ կրկին մոնտաժվի` դեպի Արեւմուտք ուղղությամբ:
Այսպիսով, ստացվում է, որ գազատարը Ադրբեջանին վաճառելու դեպքում Վրաստանը չի կարող երաշխավորել դեպի Հայաստան անհրաժեշտ ծավալով գազի մատակարարումը, քանի որ պահուստային գազատարը դրա համար բավարար չէ: Նման վաճառքը կհանգեցնի ոչ միայն հայ-վրացական եւ ռուս-վրացական հարաբերությունների սրմանը, այլեւ այն անընդունելի կդառնա նաեւ միջազգային հանրության համար:
Վրաստանն անցյալ տարվա հունիսին գազատարը հանել էր այն ձեռնարկությունների ցուցակից, որոնք ենթակա չեն մասնավորեցման: