Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանի Վլադիմիրսկի մարզի Պետուշինսկի շրջանում խոշոր վթարից զոհված ՀՀ քաղաքացիների դիերը այսօր` ապրիլի 12-ին, տեղափոխում են Երևան. հայտնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:
Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով ՀՀ քաղաքացիներ` 1981 թ. ծնված Զուրաբ Ավագյանը, 1963 թ. ծնված Սասունիկ Սարգսյանը և Արթիկի բնակիչ` 1980 թ. ծնված Վարդան Վարդանյանը տեղում մահացել են։ Պարզվել է, որ զոհվածների թվում կան ևս 2 ՀՀ քաղաքացիներ` 1988 թ. ծնված Արթուր և 1987 թ. ծնված Արտեմ Խաչատրյանները:
Սասունիկ Սարգսյանի և Զուրաբ Ավագյանի դիերը Մոսկվայից Երևան են տեղափոխվել ապրիլի 12-ի առավոտյան:
Ըստ նախատեսված չվերթի՝ Վարդան Վարդանյանի, Արթուր և Արտեմ Խաչատրյանների դիերը Երևան կտեղափոխվեն ապրիլի 12-ի օրվա ընթացքում:
Պատահարի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացի՝ 1966 թ. ծնված Արմեն Վարդանյանը գտնվում է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են կայուն ծանր: