|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
ՀՀ արտակարգ իրավիճակերի նախարարությունը հրապարակել է ապրիլի 8-ին Ռուսաստանի Վլադիմիրսկի մարզի Պետուշինսկի շրջանում տեղի ունեցած ավտոպատահարից տուժած ՀՀ քաղաքացիների անունները:
Ըստ ԱԻՆ կայքի` «ԳԱԶել» մեքենայի վարորդ, 1966 թ. ծնված Արմեն Վարդանյանը հոսպիտալացվել է Պետուշկի քաղաքի բժշկական կենտրոն։ Նրա վիճակը միջին ծանրության է։ Ուղևորներ Զոհրաբ Ավագյանը, 1963 թ. ծնված Սասունիկ Սարգսյանը և Արթիկի բնակիչ Վարդան Վարդանյանը տեղում մահացել են: Մյուս զոհերի ինքնությունը ճշտվում է:
Հիշեցնենք, որ ՌԴ Վլադիմիրսկի մարզի Պետուշինսկի շրջանի Բոլդինո բնակավայրի մոտակայքում տեղի էր ունեցել ՃՏՊ. բախվել են «Միցուբիշի» մակնիշի, «ԳԱԶել» մակնիշի МА 156 37 պ/հ և «Վոլվո» մակնիշի B212BO12 պ/հ բեռնատար ավտոմեքենաները, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Զոհվել է 8 քաղաքացի: