կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-12 10:00
Հասարակություն

Ապրիլի 9-ին ոստիկաններին տեղափոխել են երթուղայիններով

Ապրիլի 9-ին ոստիկաններին տեղափոխել են երթուղայիններով

Ապրիլի 9-ին Երևանը սպասարկող մի քանի երթուղային տաքսիներ մարդկանց տեղափոխելու փոխարեն սպասարկում էին ոստիկանությանը: Ըստ «Հրապարակի»՝ այդ օրը ճանապարհներին, Բաղրամյան պողոտայում, Գիտությունների ազգային ակադեմիայի հարևանությամբ կանգնած էին ոստիկաններով լցված երթուղային տաքսիները: Ոստիկանական ուժերին հիմնականում տեղափոխում էին 5 և 63 համարի երթուղայինները:

 

Թերթը նշում է, որ 5 համարը սպասարկում է Ավան-15-րդ թաղամաս, իսկ 63- ը՝ Նոր Նորք-Հարավարևմտյան թաղամաս երթուղիները: Այդ օրը ոստիկանություն բերման ենթարկված ակտիվիստներից մեկը՝ Կարեն Հարությունյանը, պատմել է, որ, մի քանի անգամ քաղաքի տարբեր հատվածներում տեսնելով ոստիկաններ տեղափոխող երթուղայիններ, մոտեցել է, հետաքրքրվել է, թե ինչու են հասարակական տրանսպորտը ծառայեցնում ոստիկանությանը, սակայն ոչ մի կոնկրետ պատասխան չի ստացել:

 

«Սարյան պուրակի հետևի փողոցում մի 5-6 այդպիսի երթուղային էր կանգնած, մեջը ոստիկաններ էին նստած: Ես դուռը բացեցի, հարցրի, թե ովքեր են, չպատասխանեցին: Վարորդը քաղաքացիական հագուստով էր, հավանաբար, ոստիկան չէր: Բայց երբ ես հարցրի, ասաց, որ ոստիկան է, հարցրի, թե ինչու համազգեստով չի: Խնդրեցի ներկայանալ, բայց ոչ մեկը չներկայացավ, նկարելուց էլ դեմքերը փակում էին»,- պատմել է Կարենը: