|
Փոխարժեքներ
25 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.51 |
| EUR | ⚊ | € 450.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.8918 |
| GBP | ⚊ | £ 515.61 |
| GEL | ⚊ | ₾ 141.56 |
Հանրապետականը թևքերը քշտած՝ անցել է գործի. գրում է «Հրապարակը»: Ուսուցիչներին հանձնարարել են, նշում է թերթը, ցուցակագրել ծնողներին ու նրանց բարեկամներին: Այս գործընթացն ուղեկցվում է ծնողական ժողովներով:
Բացի սա, շարունակում է թերթը, համայնքների ավագանու անդամներին հանձնարարվել է կազմել 2-ական ցուցակ՝ աշխատողների ու գործազուրկների, որպեսզի որոշեն, թե առաջիններին ինչ հրահանգներ տան, իսկ երկրորդներին՝ ինչքան գումար:
Թոշակառուներին գումար բաժանելու գործընթացն էլ է մեկնարկել: Նրանց մի մասը գոհ է, մյուս մասը՝ հիասթափված, քանի որ խաբեության դեպքերը շատ են. 10 հազար խոստանում են, 5 տալիս: