|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Ռուս հայտնի ճանապարհորդ, հետազոտող Ֆյոդոր Կոնյուխովը միջազգային ջրասուզա-հետազոտական արշավախումբ է կազմակերպում` Իսիկ Կուլ լճի գաղտնիքը բացահայտելու համար: Աշխատանքները ծրագրված են 2013-ի սեպտեմբերին. տեղեկացնում է «Երկրամասը»:
Արշավախմբի նպատակը այն վարկածի ճշգրտումն է, ըստ որի` միջին դարերում լճի ափին հայկական վանք է գործել, որտեղ, ըստ ավանդության, պահվել են ավետարանիչ Մաթեւոսի մասունքները: Բոլոր նախկին արշավախմբերը, այդ թվում` ԱՄՆ-ից, փնտրել են ջրասույզ եղած վանքի մնացորդները լճի հյուսիսային մասում: Սակայն Հայաստանի` հին քարտեզագրությամբ զբաղվող մասնագետները համարում են, որ ավելի հավանական է` վանքը կառուցված լինի հարավային ափին:
Արշավախմբին մասնակցելու է նաեւ Երեւանի «Այաս» ծովային հետազոտությունների ակումբը: