|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Վանի նշանավոր Կտուց կղզին հայտնվել է թուրքական իշխանամետ «Անադոլու» լրատվական գործակալության ուշադրության կենտրոնում:
Թուրքերի շրջանում «Չարփանաք» անունով հայտնի կղզու լուսանկարները հրապարակած կայքը նշում է, որ այն Վանի՝ ձեռք չդիպած գեղեցկությունն է և հատկապես հրաշալի է գարնանային այս եղանակին:
Չնայած կայքը հարկ չի համարել նշել, սակայն հավելենք, որ կղզին նախկինում ամբողջովին բնակեցված է եղել հայերով: Այն գտնվում է Վանի նահանգի Տուշպա շրջանի տարածքում՝ Վանա լճի հյուսիսարևելյան հատվածում:
Հայտնի է, որ Վանի խորհրդանիշերից մեկը համարվում է Աղթամար կղզին՝ իր Սուրբ Խաչ վանքով, որը կայքը ներկայացնում է որպես «սովորական եկեղեցի»:
Կայքի հաղորդմամբ՝ կղզին ամեն տարի հյուրընկալում է բազմաթիվ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների, ովքեր հմայվում են այդ տեսարանով:
Տեղի բնակիչները լրագրողներին պատմել են, որ այնտեղ ժամանած զբոսաշրջիկները հատկապես հմայվում են կղզու ճարտարապետական արժեքներով, նրանք զբոսնում են իրենց ձկնորսական նավերով, ինչն էլ շատերի համար եկամտի կարևոր աղբյուր է:
Գյուղացիները նշել են, որ կղզու և վանքի պահպանման համար անում են ամեն ինչ՝ յուրաքանչյուր զբոսաշրջիկից հետո տարածքը վերանայման ենթարկելով: