Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուրֆայի (հին պատմական Եդեսիան, որի այժմյան թուրք․ պաշտոնական անվանումը Շանլըուրֆա է-Ակունքի խմբ․) քաղաքային խորհրդում կայացած նիստում օրակարգ է բերվել Գերմուշ թաղամասում գտնվող հայկական Սուրբ Աստվածածին վանքի և պատմական քարայրների հարցը, որոնք ներկայում որպես ախոռ են օգտագործվում։
Այդ մասին, Akunq.net-ի հաղորդմամբ, հաղորդում է Urfanatik.com լրատվական կայքէջը։
Ըստ աղբյուրի՝ հայկական վանքի թեման նիստի ընթացքում բարձրացրել է քաղաքային խորհրդի անդամ Սըթքը Դուրսունը, ով քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (Halkların Demokratik Partisi / HDP) ներկայացուցիչ է։ Սըթքը Դուրսունը մասնավորապես հարցրել է, թե ինչո՞ւ չի պահպանվում սույն պատմական եկեղեցին։
Դուրսունը քաղաքային խորհրդի փոխնախագահ Ահմեթ Քայթանին նաև հիշեցրել է, որ այս եկեղեցու վերաբերյալ երկու անգամ առաջարկ է ներկայացվել խորհրդին։
Հարցմանն ի պատասխան՝ քաղաքային խորհրդի փոխնախագահը հայտնել է, որ Թուրքիայի մշակույթի նախարարությունը աշխատանքներ է սկսել եկեղեցին պահպանելու ուղղությամբ։
Սըթքը Դուրսունը նիստի ընթացքում անդրադարձել է նաև Ուրֆայի հարյուրավոր պատմական քարայրներին, որոնք ևս անուշադրության են մատնված և նույնպես որպես ախոռ են օգտագործվում։
Թարգմանեց Մելինե Անումյանը