|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը շարունակվում է: ՀՀԿ քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանն այսօր Աջափնյակ վարչական շրջանում բնակիչների հետ հանդիպումից հետո զրուցեց լրագրողների հետ:
Լրագրողների այն հարցին, թե ավագանու թեկնածուները ամեն օր իրենց ելույթներում ասում են, որ Տ. Մարգարյանը հարստացել է բյուջեի հասցեին, ՀՀԿ թեկնածուն պատասխանեց. «Ես այդ հարցին պատասխանել եմ, և ինձ թվում ա բան չունեն ասելու, դա են պնդում»:
Այն հարցին, թե Տ. Մարգարյանը եթե արել է ամեն ինչ, ինչու չի գնում բանավեճի և ասում այն, գուցե վախենում է՝ Մարգարյանն ասաց. «Ինձ թվումա բանավեճի մասին ես արդեն իմ պլաններում ասել եմ, վերցրեք և նայեք, թե ինչ եմ ասել: Մեր կատարած աշխատանքները և մեր ծրագրերը՝ մեր ժողովրդին ենք ներկայացնում, բանավեճով չենք ներկայացնում: Բանավեճը՝ իմ համար, ես զարմանում եմ անընդհատ այդ հարցն եք դուք ուզում տալ. հստակ պատասխանը ստացել եք այդ ամեն ինչից»:
Բանավեճի ամբողջ աշխարհում ընդունված լինելու փաստին՝ Տ. Մարգարյանը անդրադարձավ, պատասխանելով, որ յուրաքանչյուր ուժ ինքն է ընտրում, թե ինչպիսին լինի իրենց քարոզարշավը, իսկ իերնք այսպիսինն են ընտրել: