|
Փոխարժեքներ
29 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
12 խաղաղ բնակիչ է մահացել աֆղանական Կունար բնակավայրում` օդային հարձակման հետևանքով: Զոհերից երկուսը կանայք են, տասը` մանկահասակ երեխաներ: Իսկ վեց կին տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:
Ինչպես հաղորդում է Russia Today-ը, դեպքը տեղի է ունեցել Աֆղանստանի արևելյան հատվածում գտնվող Շիգել շրջանում: Տեղական իշխանությունները հաստատելով ինֆորմացիան, հայտնել են նաև, որ ավիահարվածից սպանվել է նաև յոթ թալիբ:
Դեպքը տեղի է ունեցել ամերիկացիների և աֆղանցիների համատեղ ռազմական օպերացիա իրականացնելու հետևանքով: ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը հայտնել է, որ այս շրջանում «կրակահերթայաին աջակցություն» է ցուցաբերվել այդ օպերացիան կատարելու համար, սակայն խաղաղ բնակիչներ սպանվելու մասին լուրերից տեղյակ չեն: