|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Վերջերս «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համագործակցությունը համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը այցելել էր Պաշտպանության բանակ: Շուրջ 10 օր տևած շրջայցի ընթացքում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները եղել են մի շարք զորամասերում. հայտնում է ՊԲ կայքը:
Շրջայցի վերջին օրը Մարգարիտա Խաչատրյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպել է ԼՂՀ պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:
Բանակի հրամանատարը, կարևորելով հասարակական կազմակերպությունների գործունեությունը, շնորհակալություն է հայտնել խորհրդի անդամներին երկարամյա արդյունավետ համագործակցության համար և վերջիններիս հանձնել պատվոգրեր ու արժեքավոր նվերներ: Իսկ Մարգարիտա Խաչատրյանը պարգևատրվել է նաև Պաշտպանության բանակի հուշամեդալով: