Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում հուլիսի 23-ին «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժին ստացված ահազանգի փաստով:
Այդ օրը՝ ժամը 11:20-ի սահմաններում, նշված բժշկական կենտրոնից Դիլիջանի ոստիկանություն հայտնել են, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Դիլիջան քաղաքի տներից մեկը, որտեղ հյուրասենյակում հայտնաբերել են կնոջ և տղամարդու դիեր:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածներն են նույն տան բնակիչներ, 85-ամյա Ալեքսանդր Բեսչյոտնովը և 86-ամյա Մարիա Բեսչյոտնովան:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ Ա. Բեսչյոտնովի ձախ քունքի վերին հատվածում հայտնաբերվել է վերք:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացածները ամուսիններ էին և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ: